Հանքավանի մի գողտրիկ անկյունում, հոգնեցնող աղմուկից հեռու, գտնվում է մի հարմարավետ և գեղեցիկ կառույց, որն է Էլեոնորա հանգստյան տունը: Հանգստյան տունը տարիներ շարունակ ընդունել է հարյուրավոր հյուրերի և դարձել բոլորի կողմից սիրված վայր: Այս տարի էլ, արդեն ամբողջությամբ վերանորոգված և գեղեցիկ կահավորված, Էլեոնորան սպասում է իր հյուրերին:
Ստեղծված են բոլոր պայմանները Ձեր հանգիստն առավելագույնս լավ կազմակերպելու համար: Հանգստյան տանը Ձեզ է սպասում բարեհամբույր և անմիջական անձնակազմը: Գեղեցիկ բնություն, մաքուր և թթվածնով հարուստ օդ, հարմարավետ, ընդարձակ համարներ և տնակներ, էկոլոգիապես մաքուր և առողջարար սնունդ, բարձրակարգ սպասարկում և շատ այլ ծառայություններ – ահա այն ամենը, ինչը Դուք կգտնեք մեր հանգստյան տանը: